1994 դիտում
09:24 07-11-2018
Բարոյալքման միամսյակ. «հավերժական տասովշիկներն» ու նախընտրական տոնավաճառը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական–կուսակցական ավանդույթը, այլ իրավիճակն ու իրավիճակի թելադրանքը, քաղաքական վերադասավորումները տեղի են ունենում այնպիսի սահունությամբ, այնպիսի հակասական վերափոխումներով, որ նույնիսկ զարմանքը բավարար չէ տեղի ունեցողն ընկալելու համար:
«Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել» դեմքի արտահայտությամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումները, տատանվում՝ արդյոք արժե՞ մտնել այս կամ այն կուսակցության ցուցակ, թե՞ ոչ, հաշվարկում, թե որ ցուցակով է ավելի հնարավոր հայտնվել խորհրդարանում կամ գոնե հայտնվել քաղաքական որեւէ ուժի ազդեցության գոտում, իսկ ավելի պրագմատիկները մտածում են ոչ թե խորհրդարանում հայտնվել-չհայտնվելու, այլ նախընտրական տոնավաճառի ընթացքում իրենց ֆինանսական կարողությունը ձեռք բերելու համար:
Ակնհայտ է, որ բարոյալքման հերթական միամսյակի դեմն առնելու միակ տարբերակը հստակ չափորոշիչների ու ֆիլտրերի արձանագրումն է խոշոր քաղաքական ուժերի կողմից, որոնց շնորհիվ գուցե ստացվի այդ բարոյալքման ալիքն ու դրանով բոլոր ժամանակներում զբաղվողների հերթական քամիները զսպել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2402 դիտում
10:25 28-04-2021
Ընտրարշավը լինելու է ատելության մրցավազք՝ քաղաքացիների ապատիայի, անտարբերության և բարոյալքման ֆոնին․ «Առավոտ»
952 դիտում
12:22 09-12-2024
Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բանակը բարոյալքման տանող քայլեր են. Տիգրան Աբրահամյան
1084 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
1855 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2257 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2044 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»