211652_close_icon
views-count85297 դիտում article-date 22:34 06-11-2018

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կա 2 տարեկան երեխա. 2-ի վիճակն էլ ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Եղվարդի ոստիկանապետ Դավիթ Գրիգորյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը: Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, սակայն քանի որ հիվանդանոցից տեղեկություններ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր