211652_close_icon
views-count503590 դիտում article-date 09:01 06-11-2018

Ողբերգական ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել է ճաղավանդակներին, մի քանի պտույտ շրջվել. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ: Ժամը 01:50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Փրկարարաներն ու ոստիկանները ավտոմեքենայից դուրս՝ մի քանի մետր հեռավորության վրա, հայտնաբերել են տղամարդու 3 դի, որոնք հրշեջ-փրկարարները ոստիկանների օգնությամբ մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենաներին: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են հետաքննչական բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու քննչական բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածների ինքնությունը: [color=#CC0000] *** 17:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Շենգավիթի ոստիկաններն ու Երևան քաղաքի քննչական վարչության քննիները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են. Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 21-ամյա Վոլոդյա Մկրտչյանը, Բելգիայի Հանրապետության քաղաքացի, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արտակ Ադամյանը, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Խալաջյանը և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Սամվել Խաչատրյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր