2363 դիտում
19:12 05-11-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն Աստանայում մասնակցել է ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 2-ին Աստանայում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի բնագավառը, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները: Անդրադարձել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրողականության արդյունավետության բարձրացման խնդիրներին։
Գարեգին Բաղրամյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Նիստում քննարկվել են էներգահամակարգերի 2018-2019թթ. աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները, ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումները, սարքավորումների հուսալիությանը, էներգախնայողությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող մոտ 3 տասնյակ այլ հարցեր:
Խորհրդի 53-րդ նիստի ընթացքում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ է վերընտրվել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը (3 տարի ժամկետով), որի թեկնածությունն առաջարկել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:
Աշխատանքային այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանն հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:
ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի էներգետիկայի նախարարները:
[b]
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3639 դիտում
21:31 05-11-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է KfW բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
694 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
703 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը