211652_close_icon
views-count50642 դիտում article-date 12:43 04-11-2018

Արտակարգ դեպք Երևանում. Հանրապետության հրապարակի հարևանությամբ ծեծի են ենթարկվել ԱՄՆ 2 քաղաքացի, ովքեր որպես դերասաններ ժամանել էին Հայաստան

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ, 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին: Փաստի ատթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք դերասաններ են և Հայաստանում նկարահանվում են ինչ-որ ֆիլմում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր