211652_close_icon

Դատավորներն ինքնապաշտպանության նպատակով կստանան հաշվեցուցակային զենք

views-count2820 դիտում article-date 14:17 01-11-2018
Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում կստանան հաշվեցուցակային զենք: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման, դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ և պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով: Դրանք տրամադրվելու են ոստիկանության կողմից: «Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը», - ասված է նախագծում: Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն:

Նմանատիպ նյութեր