1483 դիտում
16:16 31-10-2018
ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանում վարչապետի ընտրության անցկացման վերաբերյալ հայտարարությամբ
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի ընտրության անցկացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին:
Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով:
Նմանատիպ նյութեր
6754 դիտում
13:20 01-03-2021
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
793 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը