211652_close_icon
views-count58323 դիտում article-date 19:38 28-10-2018

Արմավիրի մարզում Գետաշեն գյուղի գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի հայրը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանն է, իսկ վրաերթի ենթարկվածները՝ ամուսիններ են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր