5634 դիտում
17:11 27-10-2018
Նուբարաշեն ՔԿՀ-ի 11 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել և խնդրագրով դիմել են Ն. Փաշինյանին
Հոկտեմբերի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 11 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում գրում է Forrights.am կայքը:
Հացադուլ հայտարարած դատապարտյալները խնդրագրով դիմում են Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի պարոն Փաշինյան, ստիպված հայտարարելով անժամկետ հացադուլ՝ դիմում ենք Ձեզ ցմահ դատապարտված կալանավորներս։ Շատ տարիներ մենք հույսներս չէինք կորցնում, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, ով կունենա սիրտ, հոգի և խիղճ։
Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ դիմում ենք մեկ անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներս, ինչի համար ամեն օր ներում ենք խնդրում Աստծուց։
Խնդրում ենք նաև Ձեզ, մեր ցմահի վճիռները, ներում շնորհելով, փոխարինել տարիների՝ ինչքան որ նախատեսում է սպանության հոդվածը։
Մենք չենք պահանջում միանգամից ազատություն, այլ ուղղակի խնդրում ենք 1 անձի սպանության համար ցմահ դատապարտվածներս, ներեք և ցմահի ստատուսը հանեք մեր վրայից։
Արդյո՞ք մեկ անձի սպանության համար դատապարտված մարդուն հնարավոր չէ տեղավորել 20 տարի պատժաչափի մեջ։
Եթե այն ժամանակ, երբ մենք դատապարտվում էինք, գործեր 20 տարի պատժաչափի օրենքը, մենք ցմահ չէինք դատապարտվի։
Նշենք նաև, որ ցմահ դատապարտյալներից շատերն ամուսնացել են կալանքի ժամանակ և ունեն փոքր երեխաներ, շատերն էլ ցանկանում են ընտանիք կազմել, բայց ազատության մեջ։
Հարգելի պարոն Փաշինյան, մեր դիմացկունությունը սպառվել է անարդար վիճակից։ Թեկուզ ուշացումով՝ մենք սկսեցինք մեր բողոք-խնդրանքի ձայնը բարձրացնել և պատրաստ ենք գնալ մինչև վերջ՝ հանուն մեր երեխաների և հարազատների։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Նմանատիպ նյութեր
59437 դիտում
12:22 27-11-2023
Արտակարգ իրավիճակ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. մեծ թվով ցմահ դատապարտյալներ հայտարարել են հացադուլ
1578 դիտում
15:00 12-02-2014
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել
1932 դիտում
11:28 21-11-2014
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար