1938 դիտում
21:33 26-10-2018
Մեկնարկել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամը»-ի նախաձեռնությամբ մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը:
Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը:
Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիրան Սարգսյանը, կարևորելով կլիմաթոնի անցկացումը, նշել է, որ բնապահպանական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, որից հետո մասնակիցները 24 ժամվա ընթացքում մշակում են լուծումներ:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է կլիմայի փոփոխությունները մեղմելուն ուղղված միջոցառումներ: Այս տարի հաքաթոնին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ ու պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդիկ», - նշել է Տիգրան Սարգսյանը:
«Բնակլիմայական խնդիրները միայն քաղաքային իշխանությանը չեն, այլև յուրաքանչյուրինը՝ անկախ տարիքային սահմանափակման, ուստի մեր նպատակն է մեր համաքաղաքացիներին ներգրավվել քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին: Եվ պատահական չէ, որ այս արի հաքաթոնն անցկացվում է «Մաքուր օդ Երևանին» կարգախոսով: Վստահ ենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կլինեն նորարարական հետաքրքիր մտքեր»,- նշել է «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Նվեր Ստեփանյանը:
Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները:
Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն են ստանալու զարգացնել իրենց առաջարկներն ու դրանք կիրառել մայրաքաղաքում:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
16:11 25-10-2018
Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
2291 դիտում
23:31 27-10-2018
Ամփոփվել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
3732 դիտում
21:34 27-10-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք