211652_close_icon
views-count4864 դիտում article-date 15:11 23-10-2018

Մամեդյարովն ուղիղ պատասխան չի տվել ՀԱՊԿ-ին իր երկրի անդամակցության վերաբերյալ լրագրողի հնչեցրած հարցին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ուղիղ պատասխան չի տվել ՀԱՊԿ-ին իր երկրի անդամակցության վերաբերյալ լրագրողի հնչեցրած հարցին: [url=https://ria.ru/interview/20181023/1531249238.html]Ria Novosti [/url]գործակալությանը տված հարցազրույցում Մամեդյարովը կրկին մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի հանդեպ ռազմական ագրեսիա դրսևորելու» համար: «Ինչպես մենք բազմիցս նշել ենք՝ Ադրբեջանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Մենք ակտիվ երկկողմանի երկխոսություն և փոխշահավետ իրավահավասար համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, որը շարունակում է ռազմական ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ», - հայտարարել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարել էր, որ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է Հայաստանի՝ այդ կառույցի անդամ լինելու պատճառով:

Նմանատիպ նյութեր