211652_close_icon
views-count30682 դիտում article-date 10:45 23-10-2018

Շենգավիթ ԲԿ–ում նորածին է մահացել. hարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկուհուն. News.am

«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին [url=https://news.am/arm/news/477213.html?fbclid=IwAR15FGwTDVVpZyq-9S-NttxQkrSfGTDrfxBInim2nHWsdVDSAjdwbI_eGPM]NEWS.am[/url]-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից։ NEWS.am ահազանգած մահացած նորածնի հորեղբայրը պնդում է, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է՝ Արաքս Հակոբյանը։ «Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00–ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում ենք բժշկին, որ ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, կեսարյան հատում չի արել, հետո երեխային վնասելով է հանել։ Մորն էլ վիրավորել է, ասել է՝ կեսարյան արեք, բժիշկն ասել է՝ վեր ընկիր տեղդ։ Բժիշկը երեխուն սպանել է, մեզ ասել է՝ երեխան դեռ շնչում է»,–պատմեց նորածնի հորեղբայրը՝ Անդրանիկ Գեւորգյանը։ Նա նշեց, որ ի սկզբանե ծննդկանին կեսարյան հատում ցուցված չի եղել, երբ ծննդկանը վատ է իրեն զգացել, խնդրել է իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկուհին անտեսել է։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/477213.html?fbclid=IwAR15FGwTDVVpZyq-9S-NttxQkrSfGTDrfxBInim2nHWsdVDSAjdwbI_eGPM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր