211652_close_icon
views-count8250 դիտում article-date 19:47 22-10-2018

Վլադիկավկազի վտանգավոր արտադրությունում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակիչներից շատերն արագ լքել են քաղաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, հրդեհ է բռնկվել Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի «Էլեկտրացինկ» գործարանում: Հրդեհման մակերեսը կազմել է 4.5 հազար քառակուսի մետր: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=127877&lang=ru]JAMNEWS[/url]-ը: Հրդեհը հաջողվել է մարել միայն օրվա կեսին: Զոհվել է 1 հրշեջ, 2-ը տուժել են: Թունավոր ծուխն այնպես է պատել քաղաքը, որ Վլադիկավկազի բնակիչներից շատերն արագ լքել են քաղաքը: Հրդեհը տեղի է ունեցել նոր արտադրամասում, որը կառուցվել է մի քանի տարի առաջ: Կատարվածի պատճառների պաշտոնական վարկած դեռ չկա: «Էլեկտրացինկը» Հյուսիսային Օսիայում գունավոր մետալուրգիայի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություն է՝ երկրորդը Ռուսաստանում՝ ըստ հզորության, որը հայտնի է ցինկի, կապարի, կադմիումի և ծծմբաթթվի արտադրությամբ: Ձեռնարկության սեփականատերը Ուրալի լեռնամետալուրգիական ընկերությունն է: Հյուսիսային Օսիայի գլխավոր սանիտարական բժիշկ Ալան Թիբիլովը, հիմնվելով լաբորատոր հետազոտությունների վրա, նշել է, որ «Էլեկտրացինկում» տեղի ունեցած հրդեհից հետո Վլադիկավկազում գրանցվել է ածխածնի օքսիդի և կախույթային նյութերի կուտակման թույլատրելի քանակի ոչ մեծ գերազանցում: Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովն, իր հերթին, սոցցանցերում քաղաքը լքելու՝ տեղացիներին ուղղված կոչերի տարածումից հետո հայտարարել է, որ «լուրերն այն մասին, թե իբր պետք է փախչել քաղաքից, սադրանք են ժողովրդի մեջ իրարանցում առաջացնելու և նյարդային իրավիճակ ստեղծելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր