211652_close_icon
views-count40837 դիտում article-date 18:59 22-10-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. տղամարդը բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ Չարենցավան քաղաքում բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Չարենավանի ոստիկանապետն ու ծառը բարձրացած քաղաքացին դեռևս հայտարարի չեն գալիս, քանի որ ոստիկանապետը այնքան արագ է խոսում, ասես «Մակարովի գյուլա լինի», իսկ ծառը բարձրացած քաղաքացին էլ, ըստ տեղեկությունների, ունի հոգեկան առողջության խնդիրներ: Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, որպեսզի փորձեն քաղաքացուն անվտանգ իջեցնել ծառից: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր