211652_close_icon
views-count2396 դիտում article-date 18:45 22-10-2018

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականն այս գիշեր կվերադառնա Երևան

Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով: Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալ է նվաճել Արգենտինայում. 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է խաղերի ոսկե, իսկ հունա-հռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորելու արարողությանը կմասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարար Գաբրիել Ղազարյանը: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր