33606 դիտում
12:43 22-10-2018
Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է. քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների, իսկ այնուհետև տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Վահագն Աթաբեկյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը քննչական բաժնում հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին իր վարած Honda Elison մակնիշի 35 OR 163 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Կարեն Մակարյանին ու նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հատկապեսկարևոր գործերով քննիչ Ա. Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրց [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/20/1108061/?fbclid=IwAR1ykyDAq5Ic2dNEOCZ9aXpz0qyDROlJ9WkYdxE9SgZSWex_y2Iu2dh1crA]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննիչ Ա․ Ադամյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9561 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին