Էջմիածնում Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 ընտրատեղամասերում. Tert.am
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/21/Diana-gasparyan/2824249]Tert.am[/url]-ը:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 3497 ,Վարդան Առաքելյանը՝ 150. Գագիկ Բաղրամյանը՝ 116, Վազրիկ Գրիգորյանը՝ 129 , Վահագն Թադևոսյանը՝ 57, Սուրեն Թոփալյանը՝ 163, Սուսաննա Մարգարյանը՝ 82, Վահե Մովսիսյանը՝ 247, Սամվել Մուրադյանը՝ 401, Սուրեն Մուրադյանը՝ 1536, Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 85, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 219: