211652_close_icon
views-count17741 դիտում article-date 21:33 21-10-2018

Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Nissan-ով բախվել է կայանված «Նիվային». վերջինը հայտնվել է գազոնում. ժամանել են ՃՈ դասակի հրամանատարն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւոմ: Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Ղազարյանը՝ իր վարած Nissan Teana 96 MN 996 համարանիշի ավտոմեքենայով, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ, 65-ամյա ԱրկադիՄանուչարյանին պատկանող ՎԱԶ-21213 մակնիշի 19 ՕԼ 495 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր