211652_close_icon
views-count4380 դիտում article-date 23:36 21-10-2018

Գերմանիան «աղետալի» է որակել Դոնալդ Թրամպի հայտարարությունը

Գերմանիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի մտադրությանը՝ չեղարկել միջին և փոքր տարածության հրթիռների չեզոքացման մասին Պայմանագիրը (ՄՓՀՉՊ): Մասնավորապես, Գերմանիայի արտգործնախարար Նիլս Անենը «աղետալի» է որակել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունը՝ պայմանագրից երկրի դուրս գալու հավանականության մասին: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Բեռլինը կշարունակի աշխատանքը միջուկային զինաթափման ուղղությամբ: Միևնույն ժամանակ Անենը Ռուսաստանին կոչ է արել «համաձայնագրի շրջանակներում պահպանել պարտավորությունները» և հայտարարել, որ Եվրոպան պետք է թույլ չտա միջին և փոքր տարածության հրթիռների ոլորտում ռազմական պոտենցիալի աճը:

Նմանատիպ նյութեր