211652_close_icon
views-count43536 դիտում article-date 13:17 21-10-2018

Համացանցում հրապարակվել է Կերչի քոլեջում տեղի ունեցած հարձակման պահը, որի հետևանքով կար 21 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

Համացանցում հրապարակվել է Կերչի քոլեջում օրեր առաջ տեղի ունեցած հարձակման՝ անվտանգության տեսախցիկների արձանագրած պահը: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/20/1108091/]ողբերգությունը [/url] տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին՝ պոլիտեխնիկական վարժարանում: Զոհերի թիվը հասել է 21-ի, ավելի քան հինգ տասնյակ մարդ վիրավորվել է, հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Զոհերը հիմնականում անչափահասներ են: Ղրիմի թերակղզու տարածքում հայտարարվել էր եռօրյա սուգ: Ըստ պաշտոնական վարկածի՝ սպանությունների հեղինակը նույն վարժարանի չորրորդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն էր: Հանցագործությունից հետո նա ինքնասպան էր եղել: Մարմինը հայտնաբերվել էր վարժարանի տարածքում: Արյունալի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ նախ ահաբեկչության հոդվածով, որը ժամեր անց վերաորակավորվել էր սպանության հոդվածի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր