211652_close_icon
views-count9106 դիտում article-date 20:04 20-10-2018

Հայկ Մարությանը տեսաուղերձով շնորհավորել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/HaykMarutyanOfficial/photos/rpp.258955618081414/268414117135564/?type=3&theater]էջում[/url] տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: «Սիրելի՛ երևանցիներ, երևանցի ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երևանի բնակիչների, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, այն համարում են իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանը ողջ հայության մայրաքաղաքն է: Եվ այսպես, սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք», - մաղթել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր