211652_close_icon
views-count21712 դիտում article-date 17:40 20-10-2018

Վանաձորում «Ա» տառի ուսուցումը երեխաների համար դարձավ տոն, երեխաները համտեսեցին ծննդյան տորթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հոկտեմբերի 19-ին, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի 1ա դասարանում տոն էր, որը նվիրված էր «Ա» տառի ուսուցմանը: Այն կազմակերպել էր հմուտ մանկավարժ, դասվար Շուշան Մայիլյանը: Միջոցառման ընթացքում փոքրիկների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ: Բեմադրությամբ և ասմունքով երեխաները ցույց տվեցին իրենց գիտելիքները և միջոցառումը վերածվեց հրաշալի տոնի: Դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհավորեց դասվարին՝ իր գոհունակությունն արտահայտելով միջոցառման վերաբերյալ: Դասի միջոցառման ավարտին տեղի ունեցավ 1ա դասարանի աշակերտուհի Անուշիկ Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը: «Ա» տառի ուսուցումը երեխաների համար դարձավ տոն, երեխաները համտեսեցին ծննդյան տորթը: Վերջում Շուշան Մայիլյանը և երեխաները փուչիկներով հավաքած «Ա» տառը բաց թողեցին դեպի երկինք: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+

Նմանատիպ նյութեր