211652_close_icon
views-count39618 դիտում article-date 15:10 20-10-2018

Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, փորձել է ինքնասպանություն գործել

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գրում է [url=https://vesti-k.ru/kerchenskaya-tragediya-paren-pogibshej-studentki-vybrosilsya-iz-okna/]vesti-k.ru[/url]-ն: Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս: Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել: «Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից: Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը:

Նմանատիպ նյութեր