211652_close_icon
views-count4100 դիտում article-date 16:03 20-10-2018

Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն տվեց երկիրը վերանվանելու սահմանադրական փոփոխություններին

Մակեդոնիայի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք հաստատում են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անվանումը: Այժմ սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը սպասում է անվանափոխության ընդդիմախոս՝ երկրի նախագահ Գյորգե Իվանովի ստորագրությանը: Հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2018/oct/20/welcome-to-north-macedonia-parliament-votes-for-name-change]The Guardian[/url]-ը։ «Այսօր երկրի համար պատմական օր է», - ասել է վարչապետ Զորան Զաևը,- «Մակեդոնիան եվրոպական ընտանիքի մաս կկազմի և կկատարվեն ավելի լավ երկիր, ավելի լավ կյանք ունենալու մեր երազանքներն ու տեսլականը»: Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին: Տասնամյակներ շարունակված տարաձայնություններից հետո՝ այս տարվա ամռանը, պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում էր Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Նմանատիպ նյութեր