211652_close_icon
views-count112815 դիտում article-date 09:36 20-10-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է․ վարորդը դիմել է փախուստի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Ա․ Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին, նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր