10060 դիտում
20:26 19-10-2018
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Հունան Պողոսյանի նշանակումը. «Ինձ համար կարեւոր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը». Aravot.am
Այսօր Կապանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչած քննադատություններին ասելով, որ նախ՝ դա աննախադեպ երեւույթ չէ, նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են: Եվ, եթե Երեւանը կարող է կառավարել ոչ երեւանցին, եւ ինչու չենք ընդունում, որ Սյունիքն էլ կարող կառավարել ոչ սյունեցի:
Ըստ նրա, եթե Երեւանը գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է. «Սյունիքը ողջ հայության ողնաշարն է, Սյունիքի նշանակությունը չի սահմանափակվում մի մարզով, մի քաղաքով, մի գյուղով:
Սյունիքը, գիտեք, նույնիսկ, Ղարաբաղի ողնաշարն է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պետք է հստակ պատկերացնենք ինչ ենք ուզում, ինչ խնդիր ենք լուծում. «Սյունիքով է անցնում Հայաստանի հանրապետությունը Իրանի Իսլամական հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Միակ ճանապարհը, որը երկու օր առաջ հինգ հոգով որոշել էին որոշ մարդիկ փակել»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/19/988135/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
18069 դիտում
20:00 25-01-2020
Վարչապետը պարզաբանեց, թե Հունան Պողոսյանն ինչպես է կոտրելու նարկոտրաֆիկի ողնաշարը. Tert.am
1877 դիտում
14:49 25-01-2020
Մենք հեղաշրջման «ողնաշարը» ջարդել ենք. Նիկոլ Փաշինյան
3595 դիտում
18:19 12-09-2020
Ինչ նորություններ իմացավ Փաշինյանը Հին Գորիսի ու մարզպետ Հունան Պողոսյանի մասին. Aravot.am
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը