211652_close_icon
views-count3700 դիտում article-date 19:08 19-10-2018

Նեյմարը պահանջում է իր օգտին «Բարսելոնայից» բռնագանձել 26 մլն եվրո

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է, որպեսզի «Բարսելոնան» պարգևավճարների տեսքով իրեն վճարի 26 մլն եվրո: 2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար Նեյմարը պետք է ստանար 40 մլն եվրո պարգևավճար: 14 միլիոնը նա արդեն սռացել է, իսկ 26-ը՝ պետք է ավելի ուշ ստանար: Նշվում է, որ Նեյմարի հայրը 2017-ի ամռանը հատուկ ձգձգել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ, որպեսզի ստանար պարգևավճարների երկրորդ մասը: Բրազիլացին դիմել է դատարան և պահանջել «Բարսելոնայից» բռնագանձել 26 մլն եվրո, ևս 2,6 մլն եվրո՝ փոխհատուցման տեսքով: Մինչդեռ «Բարսան» իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել և պահանջում է Նեյմարից բռնագանձել 75 միլիոն եվրո: ՖԻՖԱ-ն հրաժարվել է քննել այս գործը, և այն փոխանցվել է արբիտրաժ: Հիշեցնենք,որ օրերս հաղորդվել էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:

Նմանատիպ նյութեր