2140 դիտում
19:14 19-10-2018
ՀՀ գլխավոր դատախազությունում Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության նոր ծրագրեր
Հոկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային ընդգրկման նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցության հնարավորություններին վերաբերողց հարցեր: Ծրագիրն ուղղված է մասնակից երկրներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակմանը, արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության բարձրացմանը, համակարգում բարեվարքության նորմերի կիրառությանը, դրանց վերաբերյալ շահագրգիռ շրջանակների իրազեկվածության և մասնակցայնության ապահովմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանը նման ծրագրի իրականացումը կարևորեց հատկապես արդարադատության ոլորտում և մասնավորապես դատախազական համակարգում առկա խնդիրների համակողմանի վերհանման և վերլուծման արդյունքում թիրախային լուծումներ գտնելու, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների մոտ դատախազական գործունեության վերաբերյալ անաչառ պատկերացումների ձևավորման տեսանկյունից:
Դավիթ Մելքոնյանը հյուրերին փոխանցեց այդ նախաձեռնությանը ՀՀ գլխավոր դատախազության մասնակցության և հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամությունը՝ հիմնված ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ ՀԲ-ի հետ տևական արդյունավետ համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխվստահության և փորձի վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
23:12 16-03-2023
Քննարկվել է Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը