211652_close_icon
views-count86454 դիտում article-date 18:34 19-10-2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Վիկտոր Մնացականյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն հայտնի է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Վ. Մնացակայնյանը «Հայկական գորգի ազգային կենտրոն»-ի տնօրենն է, նրա հորեղբայրն էլ ժողովրդին հայտնի «Կարմիր խաչի մխիկ» մականվամբ հայկական «Կարմիչր խաչ» ընկերության ղեկավարն է: Վ. Մնացականյանը թե՛ ընկերների, թե՛ շրջապատում համարվում է գործին նվիրված և քաջածանոթ է ոչ միայն Կենտրոն վարչական շրջանի խնդիրներին, այլ նաև Երևանի: Նա նաև բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ է եղել, որոնց մասին երբևէ չի ցանկացել բարձրաձայնել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր