211652_close_icon
views-count35766 դիտում article-date 16:43 19-10-2018

Ալավերդու պղձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում. աշխատակիցները փակել են միջպետական ճանաապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել, փակելով Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ գործարանը առավոտից դադարեցրել է աշխատանքը, ինչի արդյունքում 630-ից ավել աշխատակիցների հետագա ճակատագիրն անհայտ է: Ցուցարարներին են զանգահարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ու առաջարկել 10 հոգանոց խմբով գնալ կառավարություն ու քննարկել հարցը, ճանապարհը այնուհետ բացվել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները կրկին փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթուղին: Գործարանի աշխատակիցները խոստանում են, եթե քայլեր չձեռնարկվեն, իրենք կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր