3115 դիտում
15:59 19-10-2018
Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպանը ներդրումների խրախուսման մասին համաձայնագիր են ստորագրել
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունը հայտնեց Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ զրուցակիցներն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ հատուկ անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի ամրապնդմանը, որոնք հանդիսանում են սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության ապահովման հիմնական երաշխիքները: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություն հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի ձեռնարկումը: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների օրակարգում կրթության, մասնավորապես՝ ստեղծագործ կրթության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ու Յուն-Գըն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այս կարևորագույն փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության գործնական զարգացման հարցում:
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
21:14 14-02-2018
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
Այս բաժնից
343 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
301 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր