7436 դիտում
14:54 19-10-2018
Այսօր ֆուտբոլային իսկական պայթյուն կարող է լինել. Վենգերը կարող է նշանակվել «Բավարիայի» մարզիչ
Այսօր իսկական սենսացիա կարող է լինել գերմանական ֆուտբոլի առաջատար «Բավարիայում». թիմի ղեկավարներ Կառլ-Հայնց Ռումենիգեն, Ուլի Հյոնեսը և մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը երեկոյան հատուկ մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ սպասվում է երկու կարևոր հայտարարություն:
Նախ, սպասվում է, որ կհայտարարվի թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի պաշտոնանկության մասին: Խորվաթ մասնագետի ղեկավարությամբ «Բավարիան» Գերմանիայի այս առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով: «Բավարիան» վերջին 4 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել:
Մյունխենյան ակումբի խաղացողները լուրջ առճակատում ունեն Նիկո Կովաչի հետ: Ֆուտբոլիստներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ Կովաչը մարզումների ժամանակ մարզչական շտաբի հետ խորվաթերեն է շփվում:
Եվ երկրորդ հայտարարությունը, որը կարող է արվել այսօր երեկոյան և այն իսկապես սենսացիոն է. «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Արսեն Վենգերը: Այն Վենգերը, որը 22 տարի շարունակ եղել է «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ակումբից հեռացավընդամենը նախորդ մրցաշրջանի վերջում:
Նշենք, որ Վենգերը լավ է տիրապետում գերմաներենին:
Նմանատիպ նյութեր
830 դիտում
15:59 26-11-2018
«Բավարիայի» համբերությունը հատեց. Կովաչին կարող է փոխարինել Վենգերը
2090 դիտում
19:49 05-08-2020
«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետը
7708 դիտում
18:38 04-11-2017
Խոսեպ Գվարդիոլա. Վենգերը իր ռեկորդի համար կարող է հանգիստ լինել
Այս բաժնից
1192 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ