211652_close_icon
views-count1372 դիտում article-date 16:10 19-10-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, դրամանենգության, ծեծի, սպանության սպառնալիքի և թմրանյութի իրացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության,պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղիքի կամ անփութության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի և ծեծի ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր