211652_close_icon
views-count5167 դիտում article-date 22:16 18-10-2018

Մարկոս Պիզզելին՝ իր վնասվածքի մասին

Հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ, բարեբախտաբար, կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Մարկոսը խոսել է իր ինքնազգացողության մասին: «Արդեն համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»:

Նմանատիպ նյութեր