43713 դիտում
19:56 18-10-2018
Անգամ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հորդորները չսթափեցրեցին որոշ վայ մոտոցիկլավարների. Հանրապետությունում ավելացել է մոտոցիկլների մասնակցությամբ վթարները, այդ թվում՝ ողբերգական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ վերջերս ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Երևանում հանդիպեց մոտոցիկլավարների հետ և այդ մասին զանգվածային լրատվամիջոցներով հանրությունը տեղակացավ, շատերս մտածեցինք, որ շատ մոտոցիկլավարներ կանսան ՀՀ ոստիկանության պետի հորդորին և իրենց մոտոցիկլները դժոխային արագությամբ, այդ թվում՝ կեսգիշերից անց, չեն վարի:
Եթե որոշ մոտոցիկլավարներ ըմբռնումով մոտեցան Վալերիյ Օսիպյանի, իսկ հետո արդեն ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հորդորներին, որոշ մոտոցիկլավարների ուղեղներ ասես շպրիցով հանած լինի, շարունակում են նույն ձևով վարել մոտոցիկլները՝ չհարգելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն այս տարի հանրապետությունում մոտոցիկլների մասնակցությամբ տեղի է ունեցել 72 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում 3 հոգի մահացել է, 82-ը՝ վիրավորվել:
Ճանապարհային ոտիկանությունը կրկին անգամ հորդորում է մոտոցիկլավարներին, որպեսզի պահպանեն երթևեկության անվտանգության կանոնները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54179 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ