Իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Բաղանիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց ենիրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։
Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջերս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մարզային այցի ժամանակ, երբբնակիչները բարձրացրել էին ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի մի շարք խնդիրներ։
Խորհրդատվության ժամանակ պարզվել է, որ հիմնական խնդիրը կապված է բնակիչների կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքի(հողատարածքների) նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, մասնավորապես՝ գույքը ժառանգությամբ փոխանցելու ընթացակարգի,անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումների համար հիմք հանդիսացած տվյալների անճշտությունների վերացման հետ:
Մասնագետները գյուղի բնակիչների մի մասին խորհրդատվություն են տրամադրել տեղում, մյուսներին՝ ուղղորդել կոնկրետ պահանջներով դիմելտարածքի հանրային պաշտպաններին դատարան հայցեր ներկայացնելու հարցում աջակցություն ստանալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նախագահի պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացիներին համատեղիրավական աջակցություն ցուցաբերելու պրակտիկան կկրի պարբերական բնույթ: