211652_close_icon
views-count48193 դիտում article-date 11:13 18-10-2018

Շղթայական ավտովթար Երևանում․ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են՝ BMW, Nissan Tiida, Opel և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեմբերի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայում Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW մակնիշի 35 GM 067 համարանիշի, Opel մակնիշի 23 LO 302 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 33 TO 885 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PV 447 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր