211652_close_icon
views-count4164 դիտում article-date 17:07 17-10-2018

Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի ղեկավարների հետ հանդիպումներում վերջինս մի քանի անգամ նշել է վերադառնալու իր ցանկության մասին: Նեյմարը կարոտում է «Բարսելոնայում» ձևավորված կոլեկտիվին և շարունակում է նրանց հետ շփվել: Նեյմարին Ֆրանսիայի առաջնությունը ձանձրալի է թվում, քանի որ ՊՍԺ-ն լուրջ մրցակից չունի: Բացի այդ, նրան հաճախ են խաղերի ժամանակ հարվածում և սադրում: Երբ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ, թիմի նախագահ Նասեր ալ-Հելայֆին խոստացել էր նրան Չեմպիոնների լիգայի հաղթանակի մեծ հնարավորություններ և անհատական մրցանակներ, սակայն բրազիլացին այս տարի չի ընդգրկվել լավագույն խաղացողների շարքում: Նեյմարի հիմնական հավակնորդները «Ռեալն» ու «Բարսելոնան» են, թեպետ մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ նրան ձեռք բերելու ցանկություն չունի:

Նմանատիպ նյութեր