211652_close_icon
views-count53076 դիտում article-date 15:21 17-10-2018

Ինքնասպանություն Երևանում. 80-ամյա ծերունին 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան 1 /2 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 80-ամյա Մերուժան Թադևոսյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանիքից իրեն ցած է նետել։ Մինչ Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ժամանումը, թիվ 11 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝ դասակի հրամանատար Մխիթար Խուրշուդյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը և հսկողություն իրականացրել։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9 հարկանի է, և երբ 80-ամյա ծերունին իրեն տանիքից ցած է նետել, մի քանի րոպե մնացել է լվացքի պարանների վրա, սակայն պարանները ծանրությունից կտրվել են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր