9202 դիտում
10:35 17-10-2018
Որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել․ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости–ին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ [url=https://ria.ru/world/20181016/1530809411.html]РИА Новости[/url]-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը:
«Տակտիկապես դա հասկանալի վարքագիծ է. հաջողության հասնել հիմա՝ ժողովրդականության գագաթնակետին գտնվելիս: Մարտավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու շահում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել. արժե՞ր արդյոք այժմ այսպես անել», - ասել է Քոչարյանը:
Քոչարյանը նաև կասկածանք է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել. «Չեմ կարծում, որ ճիշտ է պետության շահերի տեսանկյունից նոր քաղաքական մենաշնորհ ձևավորելը», - հավելել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»: «Այդ իսկ պատճառով իմ տեսակետն այսպիսին է. ավարտվում է որոշակի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ նոր իշխանություն կձևավորվի, որը կարտացոլի հասարակության ընթացիկ տրամադրությունը, այդ իշխանությունն այդ պահից ի վեր պետք է ամբողջական պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ընդգծել է Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
2652 դիտում
15:36 06-03-2016
Արմեն Ջիգարխանյանն ընդհանուր պալատում է. նա պատասխանում է զանգերին և կատակում է. РИА Новости
11826 դիտում
21:46 04-05-2017
Պերմյակովն իր պատիժը կրելու է Ռուսաստանում. РИА Новости
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»