8131 դիտում
23:36 16-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից (4:0) հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։
[b]-Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։
[/b]
-Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ Տա Աստված, որ Մարկոսը շուտ ապաքինվի։
[b]-Ի՞նչ կարողացաք ներշնչել տղաներին, որ նման խաղ ցույց տվեցին։
[/b]
-Հավատացեք, Ջիբրալթարի խաղը իրոք դժբախտ պատահար էր հայկական ֆուտբոլի համար։ Տղաները նախորդ խաղում էլ անմնացորդ նվիրվեցին խաղին, 36 հարված կատարեցին դեպի դարպասը, ուղղակի գոլ խփել չստացվեց։ ՀՖՖ նախագահը նույնպես հանդիպեց տղաների հետ։
Ընդամենը մեկ տարի առաջ անգամ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-0 հաշվով խաղն ավարտեց Լյուքսեմբուրգի հետ, դրանից հետո էլ դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են։ Տղաների ցանկությունը եռապատկվել էր, որպեսզի երկրպագուների մոտ հավաքականի նկատմամբ հավատը հետ բերեին։
Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
12:24 11-11-2015
Վիսենտե Դել Բոսկե. Փորձեցինք Մեսիին հրավիրել Իսպանիայի հավաքական, բայց նա մերժեց
5243 դիտում
22:31 12-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Անելու ենք ամեն ինչ` դրական արդյունքի հասնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1198 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը