3726 դիտում
18:50 16-10-2018
Բակո Սահակյանն այցելել է Բերձոր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար:
Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ եւ ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
396 դիտում
16:11 17-11-2020
Արցախի նախագահն այցելել է Լիսագոր, գնահատել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու հուսալիությունը
6206 դիտում
19:16 17-02-2014
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին
1058 դիտում
18:36 18-02-2014
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային թև
Այս բաժնից
391 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
538 դիտում
22:47 28-03-2024
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան
373 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ