1346 դիտում
19:35 16-10-2018
Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնեւում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը:
Օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված եւ կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի թեմայի հաստատման եւ զեկուցողների նշանակման ու ՄՄ-ի կանոնադրության եւ կանոնների փոփոխությունների հարցերը:
Օրակարգային են նաեւ նորարարությունների եւ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում խաղաղությունն ու զարգացումը խթանելու գործում խորհրդարանական առաջնորդության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաեւ Խաղաղության եւ միջազգային անվտանգության, Կայուն զարգացման, ֆինանսների եւ առեւտրի, ՄԱԿ-ի հարցերի հանձնաժողովների հաշվետվությունների ներկայացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3277 դիտում
15:05 23-03-2018
Արա Բաբլոյանը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
1041 դիտում
20:22 17-03-2014
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են