2886 դիտում
17:18 16-10-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Հայաստանում Իրանի պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին:
Օգտվելով առիթից՝ հյուպատոսը նախ շնորհավորեց Ծառայության պետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, ապա շնորհակալություն հայտնեց՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար:
Մոխթար Շահ Հուսեինին կարևորեց հատկապես վերջիններիս կապն ընտանիքի հետ ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան՝ Ա. Մխոյանը նշեց, որ տեսազանգի համակարգն արդեն իսկ փորձարկվել է ՀՀ ԱՆ որոշ քրեակատարողական հիմնարկներում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ից տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումը կմտնի ուժի մեջ և կգործի բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
Ծառայության պետը հավելեց նաև, որ նախատեսվում է ծրագիր իրականացնել, համաձայն որի՝ իրանցի դատապարտյալները հնարավորություն կստանան ցանկության դեպքում, ելնելով ազգային և կրոնական նախապատվությունից, ինքնուրույն պատրաստել իրենց կերակրատեսակները:
Իրանցի ազատազրկված անձանց բուժօգնության հարցերի առնչությամբ Արտյոմ Մխոյանը շեշտեց, որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես ստանում են պատշաճ բուժօգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, և չկա ոչ մի խոչընդոտ վերջիններիս հնարավորության դեպքում հետազոտությունները և բուժումը քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպելու համար:
Հյուպատոսը հայտնեց, թե իրենք լիարժեք տեղեկատվություն չեն ստանում Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող իրանցի դատապարտյալների մասին: Ծառայության պետը նշեց, որ իր կողմից տրվել է համապատասխան հանձնարարական օտարերկրյա քաղաքացիների կալանավորման կամ քրեակատարողական հիմնարկից ազատման դեպքերում եռօրյա ժամկետում իրազեկել Հայստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:
Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկվեցին նաև դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), Հայաստանի Հանրապետությունում սպասվող համաներմանը, դատապարտյալների զբաղվածությանն առնչվող հարցեր:
Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության արդյունքում մշակել համատեղ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելուն:
Ա. Մխոյանը նշեց. «Մենք միշտ բաց ենք նոր նախագծերի, ծրագրերի, երկու պետությունների համապատասխան ծառայությունների արդյունավետ փոխգործակցության համար»:
Մոխթար Շահ Հուսեինին իր խորին շնորհակալությունը հայտնեց բազմակողմանի քննարկման համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական և առավել արդյունավետ:
Հանդիպման ավարտին կողմերը, ի նշան բարեկամության և հարգանքի, փոխանակվեցին հուշանվերներով:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1477 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News
874 դիտում
16:35 26-11-2024
Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
916 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին