211652_close_icon
views-count3898 դիտում article-date 15:32 16-10-2018

Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողների. YJC

Իրանում զինյալները 14 ուժայինների են առևանգել երկրի հարավարևելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Դեպքը տեղի է ունեցել Սիստան ու Բելուջիստան նահանգում, որտեղ պարբերաբար հարձակումներ են իրականացվում իրանցի սահմանապահների վրա։ Այդ մասին հայտնել է YJC գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրի տվյալներով՝ առևանգումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան. առևանգվել են 7 աշխարհազորայիններ, 5 սահմանապահներ և 2 զինվորականներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը): Գործակալությունը հայտնել է նաև, որ ուժայիններին առևանգել են Իրանում ահաբեկչական ճանաչված խմբավորումներից մեկի անդամները:

Նմանատիպ նյութեր