211652_close_icon
views-count27565 դիտում article-date 10:35 16-10-2018

Ինչո՞ւ Մոսկվայից եկած Փաշինյանի մտերիմ ընկերը չի հանդիպել ու չի շնորհավորել նրան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի նվիրված և անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։ Հարցին՝ ինչո՞ւ, Հակոբը չի պատասխանել, չի ցանկացել ընդհանրապես այդ խնդրից խոսել, այդպես էլ, առանց հանդիպելու, մեկնել է Մոսկվա։ «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց այդ աբսուրդը. էդ ի՞նչ պետք է եղած լիներ, որ Հակոբը գար Հայաստան, չզանգեր-չշնորհավորեր-չհանդիպեր Նիկոլին»,- ափիբերան ասում են ընկերները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր