Թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու
[b]Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.[/b]
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:
ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ԻՄ ՀԱՄԱՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ 3-Ն Է, ԵՎ ՄԵՆՔ ՀՍՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
#քայլարա #իմքայլը #համար3 #դուխով
[img]http://st0.shamshyan.com/editor/0404244001539627516425276.jpg[/img]