211652_close_icon
views-count4885 դիտում article-date 21:45 15-10-2018

Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր