211652_close_icon
views-count28846 դիտում article-date 19:02 15-10-2018

Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. Armtimes.com

Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ: Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/146231]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր