211652_close_icon
views-count38358 դիտում article-date 20:29 14-10-2018

«Նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել». Սուրեն Աբրահամյանը Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել. Aravot.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը նախկին քաղաքապետեր ներկա չէին: 1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: [url=https://www.aravot.am/2018/10/14/987114/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը մանրամասնեց. «Հրավեր չի եղել: Որևէ պաշտոնական տեղեկատվություն հրավերի մասին չի եղել: Չեմ կարծում` դա հատուկ է արվել, բայց թե ինչու, այդ հարցի պատասխանը պետք է իրենցից ճշտել»: Հետաքրքրվեցինք՝ ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ իրեն հրավիրե՞լ էին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Կարծում եմ՝ ես այդ ցուցակից վաղուց հանված եմ: 2000-2001-ից հանված եմ այդ ցուցակից, որ հրավիրվեմ պաշտոնական միջոցառումների Երևանի քաղաքային իշխանությունների կողմից: Փոխարենը, երբ այս տարի ԱԺ-ում 100-ամյակի հետ կապված միջոցառում կազմակերպվեց, ԱԺ համապատասխան ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացրել էր ինձ: Իրենք, համենայն դեպս, բոլոր արարողակարգային կանոնները պահպանում էին և′ զանգելով, և′ նաև փոստի միջոցով տեղեկացրել էին, որ միջոցառումներ կան: Մի անգամ էլ նորից հրավեր ուղարկեցին, ես պատասխանեցի, որ չեմ մասնակցի, քանի որ հրավերում նշված էր՝ ներկա չլինելու դեպքում տեղեկացնել»: 1998-1999-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Աբրահամյանը ևս Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=https://www.aravot.am/2018/10/14/987114/]Aravot.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր